Արտաքին 5 տարի առաջ - 19:49 08-09-2021

Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում

Թուրքական իսլամական «Ազգային տեսակետ» գաղափարաքաղաքական շարժման հերթական կուսակցության՝ «Երջանկության» (ԵԿ) խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական ցուցակով։

Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջրես արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։ Խոսվում է նաև այն մասին, որ 26-ամյա Ասլիթյուրքը Էրդողանի մերձավորն է։

«Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի կուսակից ընկերներն անհանգստացած են քաղաքական կուլսիներում ձեռք բերված նման համաձայնության մասին լուրերից։

«Օղուզհան Ասիլթյուրքը, ինչպես հայտարարել է Քարամոլլաօղլուն, ԵԿ-ի համար կարևոր անձ է, բայց ԵԿ-ի ներկայիս քաղաքականությունից անջատ, կուսակցության ներսում Ասիլթյուրքին հարող որոշ կարևոր անձանց առաջադրումը ԱԶԿ-ի ցուցակներում պառակտիչ հետևանք կունենա կուսակցության համար»,- մտավախություն են հայտնել «Երջանկություն» կուսակցությունից։

Նաև նշել են, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԵԿ-ի քվեները կազմել են 1․34 տոկոս, և դա իրականում «փոքրաթիվ քվե» չէ, քանի որ նախագահական կառավարման համակարգում 1 տոկոս քվեն արժեքավոր է այնքան, որ կարող է ազդել ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ եթե խոսք լինի ԱԶԿ-ի ցուցակով թեկնածության մասին, ապա «Երջանկությանը» վստահած ընտրողների մի մասը կարող է աջակցել Ասիլթյուրքին և իր թիմին։

Նշենք, որ «Ազգային տեսակետ» շարժման առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի, ինչպես նաև ներքին գործերի նախարարների պաշտոնները։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը