Արտաքին 4 տարի առաջ - 14:23 14-12-2021

Յապոնչիկի սպանության գործով  ծագումով Աբխազիայից մեղադրյալները դատապարտվել են 15 և 16 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը խիստ ռեժիմի գաղութում 15 և 16 տարվա ազատազրկման է դատապարտել երկու մեղադրյալների, որոնք մասնակից են եղել քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի՝ հայտնի որպես Յապոնչիկ, սպանությանը։ Ինչպես գրում է ռուսական BBC ծառայությունը, սա աղմկահարույց գործով երկրորդ դատավճիռն է։

Ավելի վաղ ՌԴ դատախազության ներկայացուցիչը դատական ​​նիստերի ժամանակ խնդրել էր ծագումով Աբխազիայից բնակիչներ Ջամբուլա Ջանաշիային և Մուրթազա Շադանիային նշանակել համապատասխանաբար 16 և 17 տարվա ազատազրկում։

«Մոսկվայի քաղաքային դատարանը Ջանաշիային դատապարտել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ 1 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, իսկ Շադանիային՝ 16 տարվա, խիստ ռեժիմի գաղութում՝ 1 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ»,- հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը։

Երկու դատապարտյալները մեղադրվում են շահադիտական նկատառումներով մի խումբ անձանց սպանությունների, ապօրինի զենք պահելու և տեխնիկական միջոցների շրջանառության մեջ՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու համար։ Երդվյալ ատենակալները ամբաստանյալներին մեղավոր են ճանաչել առաջադրված բոլոր հոդվածներով։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել