Մամուլ 5 տարի առաջ - 09:15 04-09-2021

Իշխանությունն ուզում է Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցության գոտուց․ Հրապարակ

«Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ կուղարկի համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Իսկ այդ կարգով «Քաղպայմանագրի» հաղթելու շանսերը մեծանում են, համայնքներում հեղինակություն վայելող համայնքապետերի հնարավորություները՝ փոքրանում։

Խոշորացման ծրագիր կա նաև Արարատի մարզում։ Մեր տեղեկություններով, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է պատրաստվում Վեդիում քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ Վեդին մոտ 2 տասնյակ համայնք է միավորելու։ Մյուս խոշորացված համայնքն Արարատն է՝ հարակից գյուղերով, որտեղ էլ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն է ուզում առաջադրվել։ Ի դեպ, լուրեր կան նաև, որ շատ ավելի մեծ խոշորացում կարող է լինել, և Թևոնյանը կառաջադրվի այստեղ։ Այդ դեպքում, մեզ հասած տեղեկություններով, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը ևս խոստացել է առաջադրվել։ Նման խոշորացումն իրականում մի նպատակ ունի՝ Արարատի համայնքներն «Ավշարի» ազդեցությունից հանելը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով