Մամուլ 5 տարի առաջ - 08:50 04-09-2021

«Սառը ցնցուղ» իշխանությունների համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ մամուլը տեղեկացրեց, որ տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ և առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Ըստ մամուլի, դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, և ինչպես է պարտվել Հայաստանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը նույնիսկ մի քանի աղբյուրներից հավաքված տեսագրությունների մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս տեղեկությունը բառիս բուն իմաստով սառը ցնցուղի ազդեցություն է թողել իշխանությունների վրա: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ նման տեսագրությունների տարածումը կարող է լուրջ հարված լինել իրենց համար, քանի որ դրանցում հնարավոր են պատերազմի ընթացքի հետ կապված սկանդալային բացահայտումներ, այդ թվում՝ անկազմակերպվածության, զորքի տեղաշարժի և այլ հանգամանքների առումով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով