Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 16:07 02-09-2021

Հայաստանն իմ սրտի հայրենիքն է. ինչպես իսպանացին ընդմիշտ կապվեց Հայաստանի հետ

Հայաստանում բնակություն հաստատած իսպանացի խոհարար Անդի Էրնանդես Մարտինեսի հետ զրուցել ենք Հայաստան տեղափոխվելու պատճառների, հայկական խոհանոցի և իր սրտի հայրենիքի մասին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք Հայաստան գալ:

-Հիշում եմ, որ Հայաստանի մասին կարդում էի հին խորհրդային ամսագրերում, և կամաց-

կամաց Հայաստան այցելելու ցանկություն առաջացավ իմ մեջ, այդ ժամանակ 17 տարեկան էի:

2012 -ին էր, երբ տեսա, որ հնարավոր է գալ և աշխատել Հայաստանում, դա իմ երազանքի իրականացման տարեթիվն էր:

-Ի՞նչ խնդիրների բախվեցիք այստեղ տեղափոխվելիս:

-Եղանակային խնդիր. 2012 թվականի դեկտեմբերի 5 -ին տեղափոխվեցի Երևան, երբ եղանակը դեռ համեմատաբար հաճելի էր:

Հետո ինձ համար անտանելի դարձավ ցուրտը և ձյունը: Ես սովոր չէի դրան և ցանկանում էի վերադառնալ Իսպանիա, բայց կամաց -կամաց սովորեցի ապրել նման պայմաններում և նույնիսկ հիմա դա կարոտով եմ հիշում:

-Ի՞նչն է Ձեզ շատ տպավորել Հայաստանում:

-Հայաստանում ինձ ամենաշատը տպավորել է հայ ժողովրդի «հսկայական» հյուրընկալությունը, որն ինձ ստիպում է հնարավորության դեպքում անպայման վերադառնալ:

Հայաստանն ունի տեսնելու մշակույթ և ժառանգություն, բայց նրա հյուրընկալությունն ինձ համար ամենակարևորն է: Դա հենց այն է, ինչի մասին միշտ պատմում եմ իմ ընկերներին:

-Ինչպե՞ս սովորեցիք հայերենը:

-Հայոց լեզուն շատ դժվար է: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Եվ տարիներ անց էլ ես դեռ լեզվական խնդիրներ ունեմ, հիմնականում խոսքի մեջ: Աստիճանաբար սկսեցի սովորել այբուբենը և որոշ գործածական արտահայտություններ, բայց լեզուն սովորելու մտադրություն երբեք չեմ ունեցել, քանի որ այն համարում էի խորհրդավոր և անհաս:

Սակայն հիշում եմ, երբ լսեցի իմ առաջին հայերեն երգը ՝ Սիրուշոյի կատարմամբ, ինձ շատ դուր եկավ լեզվի հնչողությունը և ցանկացա սովորել այն:

Կամաց -կամաց առաջ էի շարժվում թե՛ բառապաշարով, թե՛քերականությամբ ՝ համացանցում խելագարի պես ուսումնական նյութեր փնտրելով և քիչ բան գտնելով:

Հետո սկսեցի ընկերներ ձեռք բերել ֆեյսբուքում, որոնք օգնեցին ինձ կատարել առաջին քայլերը:

Երբ 2012 թվականին տեղափոխվեցի Հայաստան, իմ հայերենի իմացության մակարդակն առաջադիմեց:

Իմ հիմնական խնդիրն այն է, որ հայերենը քիչ եմ օգտագործում, և այդ պատճառով շատ բառեր չեն շտկվում, կամ խոսելու պահին կարող եմ բառը մոռանալ:

Դա ինձ շատ է հիասթափեցնում է:

Տարիների ընթացքում իմ լեզվի իմացության մակարդակը կարծես լճացել ու նույն տեղում էր մնացել, բայց համաճարակից հետո ես նոր բաներ եմ սովորել:

-Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան հայերի ու իսպանացիների միջև:

-Այս հարցը հաճախ են տալիս ինչպես հայերը, այնպես էլ իսպանացիները:

Կարծում եմ, որ իսպանացիներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն` կիսելով քրիստոնեական ծագման մշակույթը և ունենալով հնդեվրոպական ծագման երկու լեզուներ, այսինքն աշխարհի մասին մտածելու և այն հասկանալու ձևերը նման են:

Այնուամենայնիվ, իսպանացիները լայնախոհ են փոփոխությունների և նոր մարտահրավերների նկատմամբ, մինչդեռ հայերն սկզբում անվստահ են, նրանք ավելի պահպանողական են: Հայերն իհարկե շատ ավելի հյուրասեր են, քան իսպանացիները:

Ամեն անգամ, երբ խոսում եմ հայի հետ, ես գիտեմ, որ նա միշտ ցանկանում է ճիշտ լինել իր ասածների մեջ, նույնիսկ եթե թեմային այդքան էլ լավ չի տիրապետում:

Բայց դա զվարճալի է:

-Ո՞րն է հայկական խոհանոցում Ձեր ամենասիրելի ուտեստը:

Ես մասնագիտությամբ խոհարար եմ և սիրում եմ մշտապես նոր ուտեստներ փորձել: Սակայն փոքր սահմանափակում ունեմ. բուսակեր վեգան եմ և կենդանական ծագման որևէ սնունդ չեմ ուտում:

Այդուհանդերձ պատրաստում եմ ավանդական ուտեստների՝ բուսակերների համար նախատեսված տարբերակները, և շատերը համտեսելուց հետո իմ ամենասիրելին դեռ պասուց տոլման է: Մի բառով՝անմահական է:

Այժմ ուսումնասիրություններ եմ կատարում Վանի հայկական խոհարարական մշակույթի վերաբերյալ, քանի որ այն ունի համեղ և շատ թարմ բաղադրիչներ:

-Հայաստանի ո՞ր տեսարժան վայրն եք հատկապես շատ սիրում:

-Հայաստանն իմ ամենասիրած երկիրն է, իմ սրտի հայրենիքը, չնայած նրան, որ ծնվել եմ հազարավոր կիլոմետրեր հեռու:

Ողջ Հայաստանն ինձ հիասքանչ է թվում, բայց իհարկե ունեմ երկու սիրելի մարզ՝ Սյունիքը և Լոռին:

Իսկ եթե պետք է կոնկրետ վայր ընտրեմ, ապա դա կլինի Հաղպատի վանական համալիրը: Այն վանք է, որն ինձ փոխանցում է Հայաստանի ոգին. դա մի բան է, որը ես դեռ չեմ հասկանում, բայց զգում եմ:

Հայաստանում կան այլ վայրեր, որոնք ես կցանկանայի ավելի շատ ուսումնասիրել, օրինակ՝ Մեղրին, Գորիսը և Տավուշը:

Գյումրին իմ ամենասիրած քաղաքն է, որովհետև դա ավանդական հայկական հոգին է, մինչդեռ Երևանը ներկայացնում է արդիականությունը, ամբողջ երկրի կոսմոպոլիտ մշակութային կյանքը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են Հայաստան տեղափոխվել:

-Ես պատկերացնում եմ, որ Հայաստան տեղափոխվելիս յուրաքանչյուրը տարբեր նպատակներ ունի, բայց բոլորին խորհուրդ եմ տալիս սովորել հայերենը և վայելել նրա մշակույթն ու հայկական հյուրընկալությունը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել