Արտաքին 5 տարի առաջ - 21:28 01-09-2021

Աֆղանստանի կառավարությունը կղեկավարի «Թալիբանի» առաջնորդ Ախունձադան

«Թալիբան» ահաբեկչական շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախունձադան կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով Թալիբանի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Անամուլլահ Սամանգանիին:

«Նա կլինի կառավարության ղեկավարը, դրանում կասկած չպետք է լինի», - ասել է Սամանգանին:

Ավելի վաղ մի շարք միջազգային լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրների, Ախունձադային անվանել էին երկրի նոր ամենահավանական ղեկավարներից մեկը: Սպասվում է, որ Թալիբանի կառավարության վերջնական կազմը կհրապարակվի սեպտեմբերի 3-ին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին