Արտաքին 5 տարի առաջ - 15:41 31-08-2021

Որ հատապտուղներն են օգնում ամրապնդել իմունիտետը. բժիշկ

Բժիշկ-դիետոլոգ Իրինա Լիզունը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է հապալասի և լոռամրգիի օգտակարության մասին: Այս հատապտուղները կօգնեն աշնանը ամրապնդել իմունիտետը և նախապատրաստել նրան ձմռանը:

Մասնագետի կարծիքով, լոռամրգին և հապալասը պարունակում են շատ օգտակար բաղադրիչներ՝ վիտամիններ, օրգանական թթուներ և միկրոէլեմետներ: Բացր դրանից, դրանցում շատ քիչ շաքար կա:

«Լոռամրգին երբեմն նույնիսկ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան ցիտրուսային մրգերը: Հապալասն ու լոռամրգին օգտագործվում են որպես բուժիչ հատապտուղներ՝ շնորհիվ հակաօքսիդանտների և կենսաֆլավոնոիդների բարձր պարունակության, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի, տեսողության և իմունիտետի համար»,- ընդգծել է Լիզունը:

Այս հատապտուղները կարելի է պահել թարմ վիճակում, ինչը թույլ է տալիս լիովին պահպանել դրանց օգտակար հատկությունները: Բժիշկը խորհուրդ է տվել դրանցով պատրաստել ջեմ, օշարակ: Նրա խոսքով, այս հատապտուղները սպիտակուցների համադրությամբ լավ ազդեցություն կունենան ստամոքսի գործունեության վրա, իսկ վիտամին C-ն թույլ կտա օրգանիզմին ավելի լավ յուրացնել երկաթը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը