Մամուլ 5 տարի առաջ - 20:17 30-08-2021

Էրդողանի փեսայի նախագծած նոր «Akıncı» ԱԹՍ-ը հանձնվել է Թուրքիայի զինուժի շահագործմանը

Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողությունը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը և այլ պաշտոնյաներ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Baykar Makina» ընկերությունն ավարտել է նաև այս ԱԹՍ-ները կառավարող մասնագետների համար հատուկ դասընթացները:

20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:

ԱԹՍ-ն համալրվելու է թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր հրթիռները և օդ-օդ հրթիռները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի