Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը (լուսանկարներ)

Մամուլ 3 տարի առաջ - 19:58 25-08-2021

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
«Ամասիայի թանգարանի «Արևելյան Հռոմեական / Բյուզանդական կայսրություն» բաժինը լի է սխալներով։ Անփորձությունն, անտեղյակությունն, անտարբերությունն ու գիտակցաբար տեղեկությունները կոծկոլու միտումը խառնվել են իրար։ Ահա այս երկրում անցյալի հանդեպ անվերջ վախի ևս մեկ օրինակ․ Մարիամ Աստվածածնի այս արձանը, ըստ պնդման, պատկանում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակներին։
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում», - գրել է Բաշաք անունով օգտատերը։
Նա նաև տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ․ «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց վերաբերյալ գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ իմ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է», - նկատել է նա։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր