Մամուլ 5 տարի առաջ - 09:26 19-08-2021

Իշխանության ներսում խառնաշփոթ է. մասնագետներ չունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը դարձել է իսկական գլխացավանք:

Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայում դժվար է գտնել պատգամավորների, որոնք լավ տնտեսագետներ են, իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ կամ միջազգային կառույցներում կռիվ տվող անձինք: Ու հիմա իշխանության ներսում իսկական խառնաշփոթ է, քանի որ ԱԺ ընդդիմությունում կարծես թե մասնագետների խնդիր չկա, ու իշխանությունը համապատասխան պատգամավորների է փնտրում, որպեսզի կարողանան հանձնաժողովներում կռիվ տալ ու իրենց ցանկալի նախագծերն անցկացնել: Հատկապես իշխանության համար կարեւոր է մասնագետ պատգամավորներ ունենալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական մշտական հանձնաժողովում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ իրենց տիրապետության տակ գտնվողներում, որպեսզի ամեն գնով հասնեն իրենց նպատակներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե մասնագետներ այդպես էլ չգտնվեն, իշխանությունը ստիպված կլինի ուղղակի տարբեր պատգամավորների ընդգրկել տարբեր հանձնաժողովներում` խայտառակությունից խուսափելու ու հանձնաժողովները ձեւավորելու համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան