Ներքին 5 տարի առաջ - 13:19 10-08-2021

Վահե Հակոբյանը չունի որևէ նյութական կամ դրանով դրսևորված մասնակցություն պղնձամոլիբդենային կոմբինատում. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելով Վահե Հակոբյանի թեկնածությունը, համոզված է, որ հանձնաժողովը նրա ղեկավարմամբ կլինի ակտիվ, ներառական և վերահսկողական մեխանիզմները առավել արդյունավետ կաշխատեն: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հաշվի առնելով Վահե Հակոբյանի կապը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Արծվիկ Մինասյանին հարցրեց, թե արդյոք ռիսկեր կամ շահերի բախում չեն տեսնում, եթե Վահե Հակոբյանը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվի: Հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը, ինչպես նաև «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը շահերի բախման դեպքում կամ հնարավոր ռիսկերի դեպքում հստակ կանոնակարգում է, թե պատգամավորի, թե նաև իրավասու հանձնաժողովի վարքագիծը:

«Ըստ այդմ, եթե որևէ ձևով նման ռիսկեր առաջանան, Վահե Հակոբյանի կամ որևէ այլ պատգամավորի դեպքում կանոնակարգում կա: Պարզապես յուրաքանչյուրիցս պահանջվում է բարեխղճորեն կատարել կանոնակարգի պահանջները»,- ասաց Մինասյանը:

Ռուբինյանը նաև հետաքրքրվեց` եթե Վահե Հակոբյանը դառնա տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովում քննարկվի որևէ նախագիծ, որը կապ ունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, կարո՞ղ է արդյոք Հակոբյանը մասնակցել այդ հարցի քննարկմանը: Մինասյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով` Վահե Հակոբյանը չունի որևէ նյութական կամ դրանով դրսևորված մասնակցություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Եթե ողջամտորեն ենթադրվի, որ, այնուամենայնիվ, այդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է կոնկրետ մեկ կազմակերպությանը, ապա, այո, կարող է քննարկման առարկա դառնալ, և դրան համապատասխան կանոնակարգը նախատեսում է, որ անձը այդ դեպքում իրավունք չունի մասնակցել քվեարկությանը և պարտավոր է հայտարարել շահերի բախման մասին»,- եզրափակեց Մինասյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի