Մամուլ 5 տարի առաջ - 08:49 05-08-2021

Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Սակայն, դրան զուգահեռ, իրականացնում են հակառակ գործողություններ, մասնավորաբար կապված «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի հետ: Եվ ոչ միայն:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ընթացքում նոր «ծրագիր» է մշակվում ընդդիմադիր գործիչների դեմ: Ըստ այդմ, իշխանության վերին էշելոններից հրահանգ է իջեցվել ակտիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև բանակի որոշ բարձրաստիճան սպաների նկատմամբ վարկաբեկման գործընթաց սկսել։ Հիմա ակտիվորեն քննարկվում են մեխանիզմները: Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական նկատառումներով հարձակումների համար գերազանցապես որպես գործիքակազմ կկիրառվեն իրավական միջոցները, ինչպես եղել է անցած երեք տարում։

Ըստ իշխանական մեր աղբյուրների, փորձելու են մի կողմից «հարվածել» նախկինում որևէ պաշտոն ունեցած անձանց՝ նրանց պաշտոնավարման շրջանում որևէ «լ յապ», որևէ վրիպում գտնելու միջոցով, ոմանց դեպքում էլ որպես քաղաքական հաշվեհարդարի մահակ կիրառելու են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Բնականաբար, այս ողջ գործընթացը զուգորդվելու է վարկաբեկման արշավով՝ դրա համար օգտագործելով իշխանական տեղեկատվական բոլոր հարթակները՝ կիրառվող գործիքների, ինչպես նաև միջոցների միջև խտրականություն չդնելով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող