Մամուլ 5 տարի առաջ - 07:27 05-08-2021

Նոր նախագծեր են մշակում. Փաստ

Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր ունեցած տեղեկություններով, բացի իրավապահ և անվտանգային ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներից, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակվել, եղել են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին դեսպանը մասնավորաբար հանդիպումներ է ունեցել ՀԿ սեկտորի պրոռուսական որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով մի քանի ընկերությունների ղեկավարների հետ։

Քննարկումների հիմնական թեման, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՌԴ կողմից նոր նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր, երիտասարդության շրջանում ներգրավվածություն ապահովելուն ուղղված քայլեր իրականացնելու հարցն է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մշակվելու են նոր նախագծեր, որոնք նպաստելու են հանրության շրջանում որոշ ուժերի կողմից ընդգծված հակառուսականության քարոզչությունը մեղմելուն և պրոռուսական տրամադրություններն առավել արմատավորելուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի