Մամուլ 5 տարի առաջ - 07:07 03-08-2021

«Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «նոր» կարգավիճակում Փաշինյանի առաջին այցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնություն: Չի բացառվում, որ դա կլինի նոր եռակողմ բանակցությունների մեկնարկը:Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե», սակայն այդ այցերի գերակշիռ մասի նպատակը պարզապես լինելու է հայկական Սփյուռքի կենտրոններ այցելելը և սփյուռքահայության հետ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախատեսում է բավականին լուրջ պատվիրակության ուղեկցությամբ իրականացնել այդ շրջագայությունը՝ այդ քայլով սփյուռքահայության վստահությունը իր նկատմամբ վերականգնելու հույսով:

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ ներկայումս քննարկվում է ձևաչափը: Միևնույն ժամանակ, դիվկորպուսին հանձնարարված է գտնել ուղիներ՝ այդ այցերի ժամանակ տվյալ երկրների որևէ պաշտոնյայի հետ հանդիպում ապահովելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող