Ավելին 5 տարի առաջ - 20:01 30-07-2021

Իսրայելում նորածնի ստամոքսում սաղմ են հայտնաբերել

Իսրայելի Աշդոդ քաղաքում կինը աղջիկ է լույս աշխարհ բերել, որի ստամոքսում բժիշկները սաղմ են հայտնաբերել: Այս մասին գրում է The Times of Israel- ը:

Երեխան ծնվել է այս ամիս: Այս պահին թե՛ աղջիկը, թե՛ մայրն իրենց լավ են զգում:

Սակայն, դեռևս հղիության վերջում, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տվել, որ երեխայի որովայնը մեծացած է: Երեխայի ծնվելուց հետո որովայնը կրկին հետազոտվել է և դրա մեջ սաղմ է հայտնաբերվել:

Նշվում է, որ սաղմը մասամբ է զարգացել: Երեխային վիրահատել են ու ներսից հանել սաղմի սիրտն ու որոշ ոսկորներ: Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել:

Բժիշկներն ասում են, որ նման դեպքեր կարող են առաջանալ հղիության վաղ փուլերում՝ սաղմի ձևավորման ժամանակ: Մասնավորապես, ասվում է, որ այդ պահին ձևավորվում է երկու սաղմ, որոնցից մեկը կլանում է մյուսին:

Փորձագետները նշում են, որ նման դեպքերը գրանցվում են շատ հազվադեպ՝ մոտ կես միլիոն ծնունդից մեկ անգամ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին