Ավելին 4 տարի առաջ - 16:39 26-09-2021

Ալիգատորի ստամոքսում «Իդա» փոթորկի ժամանակ անհետ կորած տղամարդու մնացորդներ են հայտնաբերվել

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ալիգատորի ստամոքսում հայտնաբերվել է տղամարդու մնացորդ, որը համարվում էր անհետ կորած «Իդա» փոթորկից հետո: Այս մասին գրում է USA Today-ը:

Ջրհեղեղը սկսվել էր Սլայդելում օգոստոսի 30-ին: Այս ժամանակ 71-ամյա Թիմոթի Սաթերլին անհետացել է: Փրկարարները սկզբում կարծում էին, որ թոշակառուին պարզապես տարել է հոսանքը, կամ նա խեղդվել է: Այն մասին, որ նրան կարող էր ուտել ալիգատորը, հայտնել է անհայտ կորածների կինը:

Տիկին Սաթերլին պնդում է, որ տեսել է ալիգատորին իր ամուսնու վրա հարձակվելիս: Նա ուզում էր օգնել ամուսնուն, բայց գազանը կծել է նրա ձեռքը: Կինը վազելէ օգնություն կանչելու, իսկ երբ վերադարձել է, ամուսինը չկար:

Եվ ջրհեղեղից ընդամենը մեկ ամիս անց 230 կգ քաշով կոկորդիլոսին բռնել են արտակարգ իրավիճակի վայրի մոտակայքում: Դիահերձման ժամանակ կենդանու ստամոքսում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: ԴՆԹ թեստերը հաստատել են, որ դրանք պատկանում են անհայտ կորած Թիմոթի Սաթերլիին:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան