Ավելին 5 տարի առաջ - 21:18 20-07-2021

ԵՄ-ն սկսել է ֆրանսիական COVID-19 պատվաստանյութի գնահատումը

Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) սկսել է գնահատել Vidprevtyn-ը` COVID-19-ի պատվաստանյութը, որը մշակվել է ֆրանսիական Sanofi Pasteur դեղագործական ընկերության կողմից: Այս մասին հաղորդվում է կարգավորողի կայքում:

«Գնահատումը սկսելու որոշումը հիմնված է նախնական լաբորատոր արդյունքների (ոչ կլինիկական տվյալների) և մեծահասակների մոտ վաղ կլինիկական ախտանշանների ուսումնասիրությունների վրա, որոնք ենթադրում են, որ պատվաստանյութը խթանում է հակամարմինների արտադրությունը, որոնք կարող են օգնել պաշտպանվել հիվանդություններից», - ասված է հաղորդագրության մեջ:

Քննությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել՝ շուկայավարման թույլտվություն ստանալու համար: Գործակալությունը կգնահատի դեղամիջոցի համապատասխանությունը ԵՄ ստանդարտներին` արդյունավետության, անվտանգության և որակի համար:

Ըստ EMA-ի՝ պատվաստանյութը պարունակում է լաբորատոր տարբերակով աճեցված spike սպիտակուցի, որը հայտնաբերվել է SARS-CoV-2- ի մակերեսին: Դեղը պարունակում է նաև մի նյութ, որն օգնում է ամրապնդել պատվաստանյութի իմունային պատասխանը: Երբ մարդուն պատվաստում են տալիս, նրա իմունային համակարգը պատվաստանյութի սպիտակուցը նույնացնում է որպես օտար մարմին և դրա դեմ հակամարմիններ է ստեղծում: Եթե ​​պատվաստված անձը հետագայում կապի մեջ է մտնում SARS-CoV-2-ի հետ, իմունային համակարգը ճանաչում է վիրուսային սպիտակուցը և պատրաստ է պաշտպանել օրգանիզմը:

Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի կողմից և ստացել է Sputnik V անվանումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում