Մամուլ 5 տարի առաջ - 09:07 17-07-2021

Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը. ինչ է սպասվում. Ժողովուրդ

«Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԸՀ-ի հետ քննարկվել է մանդատների բախշման հարցը, ու հնարավոր է՝ այն կատարվի հուլիսի 22-23 ընկած ժամանակահատվածում. դեռ վերջնակամ որոշում չկա: Դրանից հետո նոր հայտնի կդառնա, թե երբ է կայանալու ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը. խոսվում է, որ այն լինելու է օգոստոսի 2-ին: Իշխանությունները նպատակ ունեն դրանից հետո արագ կազմել նաև գործադիր մարմինը ու նշանակել կառավարության անդամներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով