Արտաքին 5 տարի առաջ - 18:51 08-07-2021

Թուրքական չորս F-16 կործանիչ կաջակցի Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին տեղակայվել են Լեհաստանի Մալբորք ավիաբազայում՝ համագործակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական F-16 կործանիչները 80 հոգանոց օժանդակ անձնակազմով օդ են բարձրանալու ՆԱՏՕ-ի օդային տարածքի մշտական պարեկության առաքելության շրջանակներում։

Մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները կհսկեն Լեհաստանի օդային տարածքը, ԱՄՆ-ի չորս F-15 կործանիչ պատրաստվում է աջակցել Իսլանդիայի օդային տարածքի պաշտպանությանը։

ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և Թուրքիային ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելություններում ունեցած իրենց ներդրման համար։

ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական ինքնաթիռները 2020 թվականի ընթացքում Եվրոպայի տարբեր մասերում ավելի քան 400 անգամ օդ են բարձրացել դաշնակից պետությունների տարածքներին մոտեցող «անհայտ» ինքնաթիռների մուտքը կանխելու նպատակով։ Այդ ինքնաթիռների մեծ մասը եղել է Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին