Ներքին 2 տարի առաջ - 16:31 06-08-2023

Չորս տարի առաջ նրա թիրախը Արցախն էր, իսկ չորս տարի անց՝ արդեն պետությունը․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է. «2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված համահայկական խաղերի բացման ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած անձը հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ» ու դրանից ընդամենը մեկ տարի անց ունեցանք այն, ինչ ունենք այսօր…

Երեկ, տակավին համահայկական խաղերի բացման ժամանակ, բայց արդեն Գյումրիում, նույն անձը հոխորտաց, որ «մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան…»։

…Չորս տարի առաջ նրա թիրախը Արցախն էր, իսկ չորս տարի անց՝ արդեն պետությունը… Թե ինչ կլինի մեկ տարի հետո (նրա իշխանավարության դեպքում), դատեք ինքներդ…

Ծանոթություն.-Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագում»:

Հ.գ..- Հիշեք, թե սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից քանիսի մուտքն է «նիկոլի օրոք» արգելվել Հայրենիք և ինչ պատճառաբանությամբ…»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը