Արտաքին 5 տարի առաջ - 22:29 07-07-2021

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Կարմիր կամրջի համատեղ վերականգնման շուրջ

Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կվերականգնեն երկու երկրների սահմանին գտնվող Կարմիր կամուրջը: Որոշումն ընդունվել է Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի մշակույթի նախարարներ Թեյ Ցուլուկիանիի և Անար Քերիմովի հանդիպմանը:

Ըստ վրացի նախարարի՝ երկու երկրներն էլ միասին պետք է հոգ տանեն մշակութային ժառանգության հուշարձանի պահպանության մասին և իրականացնեն դրա պահպանումն ու վերականգնումը։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»:

«Կարմիր կամուրջը, որը մենք միասին վերականգնում ենք, կդառնա երկու երկրների հպարտության խորհրդանիշ, խորհրդանիշ այն բանի, թե ինչպես երկու բարեկամ երկրներ կարող են համատեղ վերականգնել կամուրջը, որը ադրբեջաներեն կոչվում է «Կոտրված կամուրջ»: Մեր բարեկամությունն ու արհեստավարժությունը կօգնեն վերականգնել այս կամուրջը», - ասել է Ցուլուկիանին:

Կարմիր կամուրջը անցնում է Խրամի գետի վրայով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում: Այն ճանաչվել է որպես 17-րդ դարի արժեքավոր ճարտարապետական ​​հուշարձան: Կամուրջն օգտագործվում էր մինչև 1998 թվականը, այնուհետև TRACECA ծրագրի շրջանակներում կառուցվեց նոր, շատ ավելի լայն կամուրջ:

2001 թ.-ին, Ադրբեջանի կառավարության հրամանով, կամուրջը ներառվել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցուցակում և հայտարարվել «համաշխարհային նշանակության պատմական և մշակութային ճարտարապետական ​​հուշարձան»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին