Արտաքին 5 տարի առաջ - 18:04 07-07-2021

Թուրքմենստանը բոլոր քաղաքացիներին պարտադրում է պատվաստվել

Թուրքմենստանը սահմանել է պարտադիր պատվաստում. պատվաստվել պարտավոր են 18 տարեկանից բարձր երկրի բոլոր բնակիչները: Այս մասին հայտնում է կառավարության «Չեզոք Թուրքմենստան» ռուսալեզու թերթը:

«18 տարեկանից բարձր բոլոր անձինք, COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստում ստանալու համար բժշկական հակացուցումների բացակայության դեպքում, ենթակա են պատվաստումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատվաստումից ազատվում են մի քանի կատեգորիաներ. ովքեր ալերգիա ունեն դեղամիջոցի բաղադրիչներից մեկնումեկի նկատմամբ, հղի և կրծքով կերակրող կանայք, 18 տարեկանից փոքր անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն բարձր ջերմություն, սուր կամ քրոնիկ հիվանդություններ:

Թուրքմենստանի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին