Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 09:39 11-06-2022

Թուրքմենստանը ձեռք է բերել առաջին Aurus-ը

Թուրքմենստանը գնել է առաջին Aurus մեքենան, որն ուրբաթ օգտագործել է հանրապետության նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքմենստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Թուրքմենստանի Հանրապետությունը գնել է առաջին Aurus Senat Limousine մեքենան: Հենց դրանով է Թուրքմենստանի նախագահը շրջել Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում: Մեքենայի այս տեսակն ունի բալիստիկ պաշտպանության ամենաբարձր մակարդակն աշխարհում և ամենաանվտանգ մեքենան է»,- ասել է նա։

Aurus մեքենաները սկսել են արտադրվել 2013 թվականից Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության պատվերով։ 2021 թվականի մայիսի 31-ին Ելաբուգայի գործարանում սկսվել է Aurus Senat մոդելի զանգվածային արտադրությունը։

Այժմ Aurus Senat-ն օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև կառավարության անդամները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ