Արտաքին 5 տարի առաջ - 10:53 05-07-2021

Մենք գնահատում ենք գործընկերությունն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միեւնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջեւ, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաեւ տոնում ենք այդ գործընկերությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսաուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաեւ ընդգծել է Հայաստանի հետ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները:

Նրա խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ու ԱՄՆ-ն կտոնեն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Նա նաեւ նշել է, որ անցած տարի բարդ տարի էր գլոբալ առումով, ինչպես նաեւ Հայաստանի համար, մասնավորապես, COVID-19-ի տեսանկյունից:

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն հատկացրել է Հայաստանին 11 միլիոն դոլար համավարակի դեմ պայքարի համար: Նա նաեւ անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի հարցին՝ ասելով, որ ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն պատերազմից տուժած մարդկանց օգնելու եւ գործողություններն ապահովելու համար:
«COVID-19-ի եւ ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,-հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:

Դեսպանը նաեւ հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Եկեք գնահատենք աշխատանքը, որը կատարել ենք մենք, որպեսզի օգնենք առավել տուժածներին սկսել առողջանալու գործընթացն ու շարժվել դեպի լավագույն ժամանակները»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը