2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, կյանքից հեռացավ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ թողնելով հսկայական ժառանգություն, որը չի սահմանափակվում միայն երաժշտությամբ:
Նրա հիշատակը չի մարում, այլ շարունակում է ծաղկել։ Լեգենդին է նվիրված մի առանձնահատուկ խորհրդանիշ՝ նրա անունով վարդ է կոչվել դեռ նրա կենդանության օրոք։ «Charles Aznavour» անունով վարդը ստեղծել է ֆրանսիական «Meilland» ընկերությունը: Վարդի այս տեսակի բուսաբանական անվանումն է՝ «Rosa 'Meibeausai'»։
Նուրբ երանգներով վարդըՇառլ Ազնավուրի անունը կրող վարդն առանձնանում է նուրբ վարդագույն եւ կրեմագույն երանգներով։ Ծաղիկները կարող են հասնել մոտ 9 սանտիմետր տրամագծի՝ գունային նուրբ անցումներով, որոնցում վարդագույն թերթիկները միաձուլվում են բաց գույնի կենտրոնին:
Ծաղկումը կարող է շարունակվել գարնանից մինչեւ առաջին ցրտերը։ Այս նրբագեղությունը կարծես ինչ-որ կերպ արտացոլում է նաեւ արվեստագետի ստեղծագործական աշխարհը՝ քնքշությունը, զգայունությունն ու տարբեր սերունդների մարդկանց հուզելու բացառիկ կարողությունը։
Մանրամասները՝ bravo.am կայքում։