Ներքին 5 տարի առաջ - 13:37 30-06-2021

Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona 2021» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Տիմո Հարակկայի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Գործընկերներն անդրադարձել են համավարակով պայմանավորված մարտահրավերներին և դրանց լուծման մեջ տեխնոլոգիաների նշանակությանը։

Նախարար Տիմո Հարակկան հատկանշել է համավարակի ազդեցությունը, ինչի արդյունքում թվային ծառայությունների օգտագործման աճ է գրանցվել, մասնավորապես առցանց կրթության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական ծառայություններում և այլն:

Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, հաստատելով տեխնոլոգիաների դերակատարությունը ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում, ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել տեխնոլոգիական, ինչպես նաև կրթական ոլորտում երկուստեք իրականացրած հաջողված ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Ծրագրերը կներառեն հանրակրթությունը, հատկապես բնագիտական (STEM) և ճարտարագիտական կրթության ուղղություններով, մասնագիտական և ոչ ֆորմալ կրթությունը՝ ժամանակակից, ապագային միտված և մրցունակ մասնագիտություններով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ