Եկատերինբուրգում ինքնաթիռը բախվել է թռչնի
copy image url

Եկատերինբուրգում ինքնաթիռը բախվել է թռչնի

Արտաքին 3 տարի առաջ - 14:38 26-06-2021

«Յամալ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Եկատերինբուրգից թռչում էր Նոյաբրսկ, թռիչքի ժամանակ բախվել է թռչնի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուրալի տրանսպորտի դատախազությանը:

«Ժամը 09.36-ին (Մոսկվայի ժամանակով՝ 07.36-ին) «Յամալ» ավիաընկերության ՍՈւ-95 օդանավի հրամանատարը, որն իրականացնում էր Եկատերինբուրգ-Նոյաբրսկ երթուղով LLM-249 չվերթը, հաղորդել է, որ օդանավի քթի աջ կողմում թռչելիս թռչունն ընկել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռն ուղևորվում էր նշանակման կետ: Վայրէջքի ժամանակ վնասներ չեն հայտնաբերվել: Ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամ և 37 ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա: Նրանցից ոչ մեկը չի տուժել: Դատախազությունը սկսել է ստուգումները:

Ամենից շատ դիտված