ԳՇ-ում լռում են. ինչ տեսք է ստացել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերլուծությունը․ 168 ժամ
copy image url

ԳՇ-ում լռում են. ինչ տեսք է ստացել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերլուծությունը․ 168 ժամ

Մամուլ 3 տարի առաջ - 09:29 26-06-2021

«Օրերս ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովն արդեն ստեղծված է, և, որ այն ակտիվ աշխատում է:

168.am-ի տեղեկություններով՝ հանձնաժողովում միայն ԳՇ-ից են:

Դեռևս գարնանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում, որը պիտի ներկայացվեր մարտ ամսին՝ ԱԽ նիստում, սակայն այդպես էլ չներկայացվեց ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին, ո՛չ էլ մայիսին:

Գեներալ Գասպարյանը, ի դեպ, 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել էր Օ․Գասպարյանը:

Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէր, այն, ըստ էության, ԱԽ նիստում պիտի ներկայացներ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:

Ավելի ուշ 168.am-ին հայտնի դարձավ, որ Դավթյանը ինչ-ինչ սրբագրումներ և հավելումներ է պատրաստվում անել Գասպարյանի թողած պատերազմական վերլուծության մեջ:

Չնայած մեր հարցադրումներին, ԳՇ-ից չհաջողվեց պարզել՝ արդյո՞ք արդեն սկսված վերլուծությունն ամփոփվել է, թե՞ ՊՆ հրամանով ստեղծված և միայն ԳՇ պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովում դեռ աշխատում են և փորձում ավարտին հասցնել այն:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերը: Թե ինչ պատճառով են ազատվել նրանք՝ պարզ չէ, մյուս կողմից՝ սպասելի է, որ փետրվարին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած գեներալներից փորձելու են աստիճանաբար անաղմուկ ազատվել:

Վերևում նշված այս և այլ հարցերի պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք, այդ թվում՝ արդյոք հայկական կողմը միակողմանի՞ է հետ քաշելու զորքը, թե՞, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ երկու կողմերը հայելային տարբերակով հետ են քաշում զորքերը, քանի որ օրեր առաջ ԳՇ պետը հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ են տեղակայվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ձեզ գուցե հետաքրքրի