Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 14:13 22-06-2021

Դանիայի հավաքականի պաշտպանը պատմել է, թե ինչպես է Էրիկսենն արձագանքել ռուսների նկատմամբ տոնած հաղթանակին

Դանիայի հավաքականի պաշտպան Յենս Լարսենը պատմել է, թե ինչպես է Քրիստիան Էրիկսենն արձագանքել ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի երրորդ տուրում Ռուսաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակին (4:1):

«Քրիստիանը խաղից անմիջապես հետո հաղորդագրություն էր ուղարկել մեր խմբում: Ուղղակի հիանալի է, որ նա կարողանում է աջակցել մեզ: Նա այստեղ է, մեր հետ»,- Լարսենի խոսքն է մեջբերել BT-ն: