Ներքին 5 տարի առաջ - 14:21 18-06-2021

Հունիսի 20-ը ճակատագրական օր է. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

Սիրելի՛ ժողովուրդ,

Ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մեկ։

Վաղուց` 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։

Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ` արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։

Ու մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող։ Կարճ ասած` շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։ Հիմա ընտրությունների մասին` երկու բառով։

Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։

Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։ Կոչ եմ անում Ձեզ` եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը։ Հարատև խաղաղություն հաստատենք։

Վերականգնենք մեր արժանապատվությունը։ Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։

Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։ Դա պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։

Եվ ընդհանրապես` մեր ապրած կյանքի իմաստը։

Վստահ եմ, որ չեք սխալվի։

Իսկ Դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։

Դեպի ուժեղ Հայաստան։

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին