Ներքին 5 տարի առաջ - 16:33 17-06-2021

Քաղաքական մյուս ուժերի հետ մենք մրցակից ենք, բայց ոչ հակառակորդ. Շարմազանով

«Իմքայլականները գլուխները պատին են տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին բան են ասում, իրանք են տարած-բերածները՝ էն էլ Ադրբեջան ու Թուրքիա: Կարեն Կարապետյանն ինքն է որոշում, որ բլոկում լինել: Հիասթափեցնեմ կապիտուլյանտականներին. ազգային ուժերի միջև կռիվ գցելու բոլոր փորձերն ու մանր մուտիլովկեքը չեն անցնելու»,- անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին միանալո ւթեմային՝ ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ քաղաքական մյուս ուժերի հետ իրենք մրցակից են, բայց ոչ հակառակորդ: Բոլորի նպատակն էլ նույն է՝ վերջ տալ երկրում ազգակործան, ոչ ադեկվատ ու հողատու իշխանության գործունեությունը, և այդ նպատակին հասնելու համար բոլոր ներկուսակցական խնդիրները մի կողմ են դրվել:

Շարմազանովն ասաց նաև, որ իր՝ «Պատիվ ունեմ»-ի ցուցակում չներառվելու որոշումը դաշինքի առաջնորդների հետ համատեղ է կայացվել. «Այո՛, ես ցուցակում չկամ, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես դաշինքի անդամ եմ, իմ հասցեն կայուն ու անփոփոխ է՝ Հանրապետական կուսակցություն, և եթե հարկ լինի, ես պատրաստ եմ կրկին ծառայելու հանուն մեր պետության, ինչպես դա արել եմ տարիներ շարունակ»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է