Ներքին 5 տարի առաջ - 12:22 07-05-2021

Հակառակորդ երկրի պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ են հայտարարվել. Արթուր Դավթյան

Մայիսի 7-ին խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառույցի ամենօրյա աշխատանքի լրջագույն մասը տրամադրվում է գերիների վերադարձի հետ կապված աշխատանքներին, ՌԴ գլխավոր դատախազը ևս ամբողջությամբ ներգրավված է գործընթացում»:

Գլխավոր դատախազի հավաստմամբ՝ այդ խողովակն օգտագործելով հայկական կողմը հնարավորություն է ստանում ցուցակները ճշգրտելու և հատկապես, գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել, դրանով նաև հստակ պահանջներ դնել, որ այդ ամենին պետք է հետևեն հստակ իրավական գործընթացներ. «Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում, և այդ ապացուցողական բազայի համապատասխան տեղեկությունը տալիս ենք մեր ռուս գործընկերներին»։

Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ հակառակորդ երկրի բազում պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ են հայտարարվել, բայց դրա մասին հրապարակային խոսելն այս պահին նպատակահարմար չէ. «Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հաթության մեջ։ Բացի այդ, մենք նաև հակաքայլեր ենք արել բոլոր այն դեպքերով, երբ թշնամին հետախուզում է հայտարարել հայ պաշտոնյաների նկատմամբ, և այդ առումով, նա որևէ հաջողություն չունի, մեր քաղաքացիների նկատմամբ որևէ հետախուզման գործ հաջողության չի հասել»:

Հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն գործող կամ ներկա պաշտոնատար անձինք, գլխավոր դատախազը. «Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել ու ուղարկվել է դատարան»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը