Ներքին 5 տարի առաջ - 14:39 12-03-2021

ԵԿՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍԹԱՓՎԵԼ Է ՊԵՏՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՐԴԵՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ՆՎԱՃԵԼՈՎ

ԵԿՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ԵԿՄ վարչությունը գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։ Սթափվել է պետք հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով, ուստի․

Հրատապ է․

1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների եւ մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:

2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։

4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու եւ հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։

5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բեւեռների հարթեցմանը։

6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ եւ ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք եւ պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994թթ․։

7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։

8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․»։

ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի։

ՀՀ ԵԿՄ վարչություն․

Նախագահ՝ Ս․Մ․Միքայելյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին