Ներքին 5 տարի առաջ - 14:30 17-06-2021

Քոչարյանին մանգաղ են նվիրել քաղաքական մոլախոտերին քաղելու համար

Վարդենիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացի Լենդրուշ Ղարիբյանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին նվիրեց մանգաղ՝ ասելով, որ մուրճին հակառակ մանգաղ է բերել։

«Մի խնդրանք, ես մուրճին հակառակ բերել եմ մի մանգաղ, որն ուզում եմ նվիրել Ձեզ։ Այս մանգաղը բերել եմ նրա համար, որ վերականգնեք գյուղ նախարարությունը և այդ մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք»,- ասաց քաղաքացին։

Ի պատասխան նրա՝ Քոչարյանն ասաց․ «Ես սկզբից որ տեսա, վախեցա, ասի՝ կարո՞ղ է կաստրիացիայի գործիք է։ Բարեբախտաբար, ոչ։

«Շատ ցավալի էր, որ նույն օրը Ալիևն ու Էրդողանը եղել են Շուշիում, իսկ մեր երկրի առաջին դեմքը ոչ միայն սպառնալիքներ էր հնչեցնում բոլորի հանդեպ, այլ նաև հայտնեց, որ Դաշնակցության դրոշը պիտի վառեն։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, երևի այդ 5 մլրդ-ը ամբողջությամբ չեն ստացել, երևի ինչ-որ բաներ դեռ ունեն անելու, հանձնելու»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը