Ներքին 2 տարի առաջ - 09:41 22-10-2023

Լեւոն Քոչարյանին կալանքի տակ պահելու դատական ակտը ընդգծված քաղաքական բնույթ կրող հայտարարություն է․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեջբերում Լեւոն Քոչարյանին կալանքի տակ պահելու դատական ակտից.

«Բացի այդ, միջնորդությանը կից նյութերում առկա են բավարար փաստական տեղեկություններ, որ դեպքին և մեղադրյալին վերագրվող արարքին անմիջականորեն նախորդում են բազմաթիվ անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող այնպիսի անթույլատրելի գործողությունների կատարում ինչպիսիք են՝ աշխատանքի ծանրաբեռնված ժամին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, կենդանի շղթա կազմելու եղանաքով երթևկության համար փակելը և այնտեղով տեղաշարժվելն անհնարին դարձնելը, ներկաների ագրեսիվ արձագանքները ոստիկանության ուժերի կողմից իրենց օրինական լիազորությունների իրականացմանը և այդպիսի գործողություններում Լ․Քոչարյանի ակտիվ դերակատարությունը, Դատարանին բավարար հիմքեր են տալիս բարձր գնահատել նաև մեղադրյալ Լևոն Քոչարյանի կողմից ազատ արձակվելու դեպքում նմանատիպ հասարակական անկարգությունների և հասարակական անվտանգության խեղաթյուրման առաջացման ռիսկը և վտանգը»։

Այս պատճառաբանությունն առնվազան իրավաբանական չէ, այլ ընդգծված քաղաքական բնույթ կրող հայտարարություն է։ Այնպիսի տպավորություն է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Լևոն Քոչարյանին կալանավորել է միայն ու միայն այն պատճառաբանությամբ, որ փողոցային ցույցերի ժամանակ վերջինս առավոտյան պարզապես չի կարողացել ժամանակին ներկայանալ աշխատանքի։
Սա ինչ է…»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան