Ներքին 5 տարի առաջ - 10:54 12-06-2021

Կոչ ենք անում զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով: Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ընդ որում, ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար մարդկանց լուսանկարների ու տեսանյութերի վրա արվում են վիրավորական ու հայհոյանքի գրառումներ՝ նաև օգտագործելով նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):

Վիճակն ավելի են բորբոքում կեղծ էջերի ու օգտահաշիվների գրառումները, որոնք առավել ագրեսիվ են ու անգամ առանձնանում են անօրինական արարքների, այդ թվում՝ բռնության կոչերով:

Այս բացարձակ արատավոր երևույթը նախևառաջ կոպտորեն խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնց լուսանկարներն ու տեսանյութերը ծաղրող, վիրավորանքի ու հայհոյանքի նկարներով համացանցում տարածվում են:

Պետք է նկատի ունենալ կարծիքի ազատ արտահայտման, մասնավոր և ընտանեկան կյանքի, արժանապատվության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները յուրաքանչյուր մարդու համար երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և պետք է հարգվեն:

Դրանից բացի, այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին:

Ուստի, կոչ եմ անում դադարեցնել այս արատավոր երևույթը, իսկ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից։

Այս ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխություննն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի