Արտաքին 5 տարի առաջ - 11:25 05-06-2021

Կոլումբիայում կորոնավիրուսի դեմ «պատվաստվել է» 110 մահացած մարդ

Կոլումբիայում 120 տարեկանից բարձր 328 մարդ է մուտքագրվել առաջնահերթ պատվաստումների տվյալների շտեմարան, չնայած երկրում այդ տարիքից բարձր անձանց վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով պատվաստումների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ երկրի գլխավոր վերահսկիչ վարչության զեկույցին:

Փորձագետները պարզել են, որ մինչև 60 տարեկան 1669 մարդ պատվաստվել է արտահերթ. նրանք բուժաշխատողներ չեն, չունեն որևէ հիվանդություն և ներառված չեն որևէ առաջնային խմբերի մեջ: Ավելին՝ 110 մահացած մարդ «ստացել» է պատվաստանյութը: Պարզվել է նաև, որ տվյալների շտեմարանում տեղեկատվություն չկա ներարկված 3.260.300 դեղաչափի վերաբերյալ:

Կոլումբիայում կորոնավիրուսով վարակվել է 3.518.046 մարդ, որից 3.267.100-ն ապաքինվել է, 90.890-ը՝ մահացել: Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի երկու դեպք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլումբիան պայմանավորվել է Johnson&Johnson-ի բելգիական մասնաճյուղի՝ Janssen-ի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 9 միլիոն դեղաչափ մատակարարելու մասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին