Մամուլ 5 տարի առաջ - 08:25 05-06-2021

Գերիների հարազատները Միրզոյանի հետ հանդիպմանը մեղադրանքների տարափ են տեղացել իշխանությունների հասցեին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված գործը դատարան է գնացել։ Հայ գերիներին մեղադրում են իբր ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու մեջ։ 14 հայ ռազմագերու դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Գերիների հարազատները երեկ թակել են հերթական պետական մարմնի դռները՝ հանդիպում են ունեցել Ազգային ժողովում, որին մասնակցել են տարբեր խմբակցությունների, միջազգային պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Մեզ ասացին, որ հանդիպումն անցել է բավական ծանր եւ էմոցիոնալ մթնոլորտում, հարազատները մեղադրանքների տարափ են տեղացել իշխանությունների հասցեին, եւ գլխավոր հասցեատերը եղել է Միրզոյանը, ով փորձել է չշիկացնել մթնոլորտը, համաձայնել է հարազատների նկատառումների հետ, թե իրենք անկարող են, ապաշնորհ, անվերջ ստում են՝ ասելով, թե զբաղվում են իրենց հարցերով։ Միրզոյանն ասել է նաեւ, որ ինչ էլ ասեն, ինչ արդարացում էլ փորձեն գտնել, միեւնույն է՝ քանի դեռ հարցը չի լուծվել, իրենց հասցեին կհնչեն այսպիսի մեղադրանքներ։ Հարազատներից մեկը հանդիպումից հետո մեզ փոխանցեց, որ ոչ մի դրական ազդակ չեն ստացել խորհրդարանականների հետ հանդիպումից․ «Հակառակը՝ ավելի հիասթափված ենք, հազար դուռ թակում ենք, բայց մեր հարցը տեղից չի շարժվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է