Արտաքին 5 տարի առաջ - 23:45 01-06-2021

ԱՄՆ-ն իր զորքերի մեկ երրորդը դուրս է բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ն իր զորքերի մեկ երրորդը դուրս է բերել Աֆղանստանից: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը:

Գործակալության գնահատականների համաձայն, այս պահին ավարտվել է դուրսբերման գործընթացի 30-44 %-ը: Նշվում է, որ Աֆղանստանից դուրս է եկել մոտ 300 բեռնատար ինքնաթիռներ: Միևնույն ժամանակ, 13 հազար կտոր սարքավորումներ փոխանցվել են ՊՆ նյութատեխնիկական գործակալությանը՝ ուտիլիզացիայի համար:

Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի պաշտոնական դուրսբերումը սկսվել է մայիսի 1-ին և կտևի մինչև սեպտեմբերի 11-ը, թեև զորքերի փաստացի դուրսբերումը սկսվել էր ապրիլին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս որոշումը բացատրել է իր այն համոզմամբ, որ Միացյալ նահանգների և եվրոպական երկրների ռազմական ուժերը չեն կարող ո՛չ ստեղծել, ո՛չ էլ պահպանել Աֆղանստանի կայուն կառավարություն:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա