Արտաքին 8 ամիս առաջ - 21:12 24-02-2026

ԱՄՆ–ն Իրանի շուրջ կենտրոնացրել է 150 ինքնաթիռ և նավատորմի մոտ մեկ երրորդը. WP

Իրանի մոտակայքում արդեն կենտրոնացած է ավելի քան 150 մարտական ինքնաթիռ և ԱՄՆ–ի բոլոր գործող նավերի շուրջ մեկ երրորդը:

Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ վկայակոչելով թռիչքների հետևման տվյալները և արբանյակային լուսանկարները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 20-ին պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն, իսկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նախօրեին ընդգծել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:

Աշխարհի խոշորագույն «Gerald R. Ford» ավիակրի վրա, որը փետրվարի 23-ին հասել է հունական Կրետե կղզու ափեր, գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ: Թերթը նշում է, որ սա երկրորդ ամերիկյան ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդը այժմ գտնվում է տարածաշրջանում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր