Ներքին 5 տարի առաջ - 21:21 27-05-2021

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։

Հիշեցնենք՝ դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Ըստ տարածվող լուրերի՝ Արա Այվազյանը Դուշանբեում էր տեղեկացել Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի գոյության մասին։ Մայիսի 20-ին էլ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի