Ներքին 5 տարի առաջ - 11:54 27-05-2021

Տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Ն․ Փաշինյան

Կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։

«ՀՀ զինված ուժերի 6 ծառայողների ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ՝ ականապատման աշխատանքներ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակով, այլ ականապատում է իրականացվել. զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով»։

Ն․ Փաշինյանը նշել է, որ գերեվարման հանագամանաքները դեռ պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է. «Դա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»։

Վարչապետի պաշտոնակատարն ասել է,որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սա ներկայացվում է որպես սովորական իրադրություն, ինչն ամենևին էլ այդպես չէ։

«Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ուղղակի սպառնացող վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»,- նշել է Ն. Փաշինյանը:

«Պետք է հակառակորդի երկու նպատակներն արձանագրել ու կառավարել: Նպատակներից մեկն այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնելու այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը ամբողջությամբ վերահսողությունից դուրս բերելու նպատակով։ Այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տալ,- նշեց նա և հավելել,- առաջին․ մեր պահանջը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, և երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց, իսկ սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել է,որ Զինված ուժերը պիտի շարունակեն կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, ՀՀ տարածքային ամողջականությունը պահպանելու իրենց գործառույթները։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի