Ներքին 4 տարի առաջ - 13:02 26-07-2022

Առևանգում իրականում չի եղել. իրավապաշտպանը մանրամասներ է պատմում փոքրիկ Անգելինայի կորչելու մասին

Իրավապաշտպան Այսեր Իսայանը ոստիկանության Վեդու բաժին հաղորդում է ներկայացրել մեկ տարեկան Անգելինա Վարդանյանի անհետացման մասին: Փոքրիկն անհետացել է Իսայանի ձևակերպմամբ՝բրազիլական կինոյի մոտիվներով: Ըստ իրավապաշտպանի, երեխայի մայրը՝ Արարտի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Լիլիթ Վարդանյանը, վեց ամիս առաջ աղջնակին հանձնել է Եղեգնավան գյուղում բնակվող ընկերուհու՝ Սաթեն Ստեփանյանի խնամակալությանը: Իսկ ինքը մեկնել է արտասահման՝ աշխատելու: Երեխայի անհետացման մասին Իսայանը հաղորդում է տալիս ոստիկանության Վեդիի բաժին:

Իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցություն» ՀԿ նախագահ Այսեր Իսայանն Oragir.news-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով՝ ասաց. «Առանց ճշտելու ովքեր են, Սաթեն Ստեփանյանը երեխային հանձնել է օտարներին: Բայց բրազիլական կինոն հետո էր սկսվելու: Սաթենի ասելով, ճանապարհին, անսպասելի ինչ-որ մեքենա է կտրել փոքրիկին տեղափոխող ավտոյի դեմն ու վերցրել Անգելինային: Այդ մասին, չգիտես՝ ինչու, Սաթեն Ստեփանյանը չի դիմել ոստիկանություն: Դա արել եմ ես՝ դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո»։

Իրավապաշտպանի խոսքով՝ քանի որ իրենց կազմակերպությունը զբաղվում է նաև բարեգործությամբ, իրենք ունեն կազմակերպությունում մի շատ հրաշք անձնավորություն՝ Ազո Բրոյան անունով, ով այս ընտանիքին պարբերաբար օգնություն է ցուցաբերել՝ սկսած օրորոցից Անգելինայի համար և մնացածը՝ ուտելիքով, հագուստով վերջացրած. «Ճիշտն ասած, հենց այդ աշխատակիցն էր ֆիքսել, որ երեխան չկա, իսկ մեր աշխատակցին տեղյակ էր պահել հենց երեխային խնամողը՝ Անգելինայի մոր՝ Լիլիթ Վարդանյանի ընկերուհին՝ Սաթեն Ստեփանյանը, բայց անկեղծ ասած, քանի որ նյութերը Վեդիի բաժնում ՝ անչափահասների գործով Խաչատրյանի մոտ է, ես ինքս էլ, հետը խոսել եմ, և ահազանգման նույն օրը, ավելի ճիշտ գիշերը՝ ժամը երկուսի կողմերը, ինձ զանգեցին ասացին, որ երեխային գտել են, բայց ամնահետաքրքրիրն այն է, որ կամաց-կամաց, երբ մենք ընկել ենք փնտրտուքի հետևից, պարզվում է , որ երեխան ունի իսկական բիոլոգիական հայր, որը երեխայի գոյության մասին տեղյակ չի եղել առհասարակ։ Երեխան սիրո պտուղ է, և իրենից թաքցրել են իր մասին, այս պահին , փոքրիկ Անգելինան գտնվում է իր հոր խնամակալության տակ, ինքը երեխայի գոյության իմանալուց հետո սկսել է հետաքրքրքվել երեխայով, իմացել է ավելի շատ ուշ, եթե չեմ սխալվում, այս ամսվա 7-ին կամ 8-ին։ Փաստորեն, հայրը մինչ այդ չի իմացել երեխայի գոյության մասին, ու մի օր, պատահմամբ տեսել է իր նախկին սիրեցյալին՝ երեխան գրկին, ու չի պատկերացրել, որ իր երեխան կարող է լինել։ Հարց է տվել, ասել՝ ում երեխան է, հետո ուրիշ մեկից՝ երեխայի տարիքն էլ հաշվի առնելով՝ ասել է չհասկացա, ինձանից պահել են՞ երեխայի փաստը, իսկ Անգելինայի մայրն էլ ասել է՝ այո, քանի որ դու ընտանիք ունեյիր, չուզեցի տունդ քանդել, ես պահում եմ երեխային»։

Հարցին՝ թե երեխայի հայրը փաստաթուղթ ներկայացրե՞լ է ոստիկանություն՝ իրավապաշտպանը պատասխանեց.
«Ես ինքս, երևի թե այսօր կամ վաղը կայցելեմ Վեդիի ոստիկանություն, ու ոչ միայն այտեղ, այլև մեր խումբը իրավապաշտպանների, կայցելի և՛ փոքրիկ Անգելինային, որտեղ հիմա ինքն այս պահին գտնվում է, և՛ խնամակալին՝ Սաթենին Ստեփանյանին, և՛ բնականաբար՝ Վեդիի ոստիկանություն։ Խնամակալը փաստացի Անգելինայի մոր ընկերուհին է՝ Սաթենը։ Գումար վճարել- չվճարելու , աշխատել-չաշխատելու խոսակցություն է գնացել, մի խոսքով կենցաղային խոսակցություն է եղել, ու այս ամբողջ պատմությունը կանացիական ինչ-որ բանի արդյունք եղավ։ Իրականում չէր եղել առևանգում, բայց ինքն ուղղակի իր ընկերուհուց, ով իր խնամակալության համար իրեն պատշաճ չէր վերաբերվել, նման մի բան արեց։ Քանի դեռ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, այլ բան չեմ կարող ասել, հիմա ես որպես մասնագետ եմ ասում, որպես իրավապաշտպան, բնականաբար այս պահի դրությամբ ունայն դատարկ հայտարարություն չարժի անել։ Երեխայի հետ է այս պահի դրությամբ մայրը, և անկեղծ ասած երեխան՝ այս պահի դրությամբ, ինչպես ինձ տեղեկացրեցին, գտնվում է ամենաբարենպաստ պայմաններում, որի մասին տեղեկացին ոստիկանությունից, ովքեր այցելել էին իրենց։ Մինչև մեր կատարած աշխատանքի հարյուր տոկոսանոց ահետևողականության արդյունքը ես չտեսնեմ՝ շարունակելու ենք մեր փնտրտուքն իրավունքի դաշտում»։

Վեդիի ոստիկանության տեսուչ Էդվարդ Առաքելյանը Իսայանին հայտնել է, որ երեխան դեռ Բուրաստան գյուղում է՝ հայր ներկայացած տղամարդու մոտ:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան