Մամուլ 5 տարի առաջ - 08:21 27-05-2021

Սևանում էնտուզիազմով ու կրքով Փաշինյանին պաշտպանողը արդարադատության փոխնախարարի հայրն է․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց: Օրինակ՝ վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, ուր իբր պատահական քաղաքացիները Սևան քաղաքում կարծիք էին հայտնում:

Մասնավորաբար, Սևանի շուկայում մի մարդ այնպիսի պաթոսով, էնտուզիազմով ու կրքով էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նախկիններին, որ կասկածի տեղիք տվեց: Մենք փորձեցինք Սևանում հարցուփորձ անել, և պարզվեց, որ այդ մարդը Աղվան Գրիգորյանն է, որը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենևին էլ պատահական անցորդ չէր, այլ Սևանի քաղաքային շուկայի տնօրենը:

Ավելին, նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի հայրն է:

Սևանում մեր թղթակցին նաև ասել են, որ այս հարցման «անթերիությունը» ապահովել է հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան