Մամուլ 5 տարի առաջ - 09:57 26-05-2021

Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է». Ժողովուրդ

«Ռուսաստանից «քաղաքական հյուրախաղերով» Հայաստան եկած Տիգրան Արզաքանցյանը շարունակում է մայրաքաղաք Երևանը և հարակից մարզերը ողողած պահել իր մեծադիր լուսանկարներով՝ ազդարարելով՝ ուժը մարդն է: Իհարկե, ուժը մարդն է, բայց Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում անելու կարիք կա:

Թերևս պետք է պաստառների վրա գրվեր, որ Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է»: Ինչո՞ւ. որովհետև Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետևում կանգնած է և հովանավորում է Արզաքանցյանին հենց նրա կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Նա ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։ Նշենք, որ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018 թ. գնահատվել են 3,1 մլրդ դոլար։

Բացի այդ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում. մեկը գինեգործության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն, գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին, որտեղ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի ծննդավայր Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան