Ներքին 2 տարի առաջ - 17:40 30-10-2023

Տիգրան Արզաքանցյանի գործարանը թալանել են

«Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը՝ պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Նրա խոսքով՝ տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ՝ ոսկու հումքի վերամշակման գործարան։

«Գարաժներ են եղել ժամանակին, հետո Մեղրաձորի ոսկու հանքից հումք են բերել, վերամշակել։ Այս տարի շատ կարճ աշխատեցին, ընդամենը 1-2 ամիս, դրանից հետո դռները փակ է եղել։ Ոչ լույս էր վառվում, ոչ պահակ էր երևում, գյուղացիներից անգամ մարդիկ կային, որ ուզում էին հետաքրքրվեին, պահակ աշխատեին այնտեղ, բայց ոչ մեկ չկար,որ հետը կապի մեջ մտնեին։

Մեր զրուցակցի նշեց, որ խոսքով՝ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել»։

Հրազդանի բնակիչը նշեց, որ խոսքը «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի մասին է։

Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանի՝ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ում բաժնետեր լինելուն լրատվամիջոցները դեռ տարիներ առաջ են անդրադարձել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հրազդանում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը թալանելու հետևանքով Տիգրան Արզաքանցյանին պատճառվել է շուրջ 100 միլիոն դոլարի վնաս։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան