Մամուլ 5 տարի առաջ - 08:25 12-05-2021

Թշնամանքի մենեջմենթը. Առավոտ

«Երկուշաբթի օրը, ելույթ ունենալով խորհրդարանում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստացի իրեն և իր թիմին վերագրեց այն, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները և նախագահ Ջո Բայդենը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եթե մենք չուզենայինք՝ դա տեղի չէր ունենա», – պնդեց Փաշինյանը, հավելելով, որ նախկին իշխանությունները ԱՄՆ ղեկավարներին խնդրում էին, որ նրանք Ցեղասպանությունը չճանաչեն:

Ճիշտն ասած, կասկածում եմ, որ թե՛ այս երեք տարիների ընթացքում և թե՛ դրանից առաջ մեր իշխանությունը լծակներ ուներ Միացյալ Նահանգների ղեկավարության վրա՝ նրանց համոզելու ընդունել կամ չընդունել Ցեղասպանությունը: Եթե համոզելով լիներ, ապա թող համոզեին ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, որ այդ երկրները կանխեին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա: Բայց այս ամենն, իհարկե, տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակում: Ամեն մի իշխանություն ընտրարշավի ժամանակ պետք է «գլուխ գովա»՝ նորմալ է: Այստեղ կա ավելի խորքային հարց` թշնամանքի մասին: Իշխանության կողմից առաջարկվում է հետևյալ բանաձևը. այո, մենք թշնամիներ ենք, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել:

Ես համացանցում տարբեր լեզուներով «գուգլեցի» «թշնամանքի կառավարում» բառակապակցությունը և ոչ մի նորմալ բացատրություն չգտա: Հավանաբար, դա, ինչպես միշտ, «աննախադեպ» երևույթ է քաղաքագիտության կամ գուցե մենեջմենթի տեսության մեջ: Կարծում եմ՝ խոսքն այն մասին է, որ հայկական և թուրքական էթնոսների միջև գոյություն ունի թշնամանք, և ահա այդ զգացմունքը կամ դրանից բխող գործողությունները Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ ձևով կառավարի: Ենթադրում եմ նաև, որ Փաշինյանի թիմը չի կարող կառավարել թուրքերի և ադրբեջանցիների թշնամանքը մեր նկատմամբ, և խոսքը հայերի թշնամանքի կառավարման մասին է: Հավանաբար, այդ կառավարումը սահմանափակվում է Հայաստանի քաղաքացիներով, որովհետև պարզ չէ, թե ինչպես է մեր իշխանությունը կառավարելու ամերիկահայի կամ լիբանանահայի թշնամանքը:

Այնուհետև հարց է առաջանում՝ թշնամանքի ո՞ր դրսևորումները պետք է սահմանափակվեն և ինչպես: Դա պետք է լինի գրաքննությո՞ւն, ազատ խոսքի կամ գուցե հավաքների ազատության սահմանափակո՞ւմ: Եվ վերջին հարցը՝ իսկ ինչի՞ համար է պետք այդ թշնամանքը կառավարել, պետական ո՞ր նպատակի համար: Անձամբ ես դեմ եմ որևէ թշնամանքի՝ նաև թուրքերի և ադրբեջանցիների հետ: Թուրքիա և Ադրբեջան պետություններն ունեն նպատակներ և ծրագրեր, որոնք տրամագծորեն հակառակ են Հայաստան պետության, հայության նպատակներին: Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը: Այսքան բան: Թշնամանքը հնարավոր չէ կառավարել, փոխարենը՝ այն հնարավոր է հրահրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի