Մամուլ 5 տարի առաջ - 08:20 12-05-2021

Գյուղատնտեսությունն անկում է ապրում․ Ժողովուրդ

«Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլև անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ:

Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով:

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով. «Չունենք գյուղատնտեսության նախարարություն, և գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքն իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաև էկոնոմիկայի նախարարությանը, բայց որևէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ և աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ և ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաև հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են»»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է