Մամուլ 5 տարի առաջ - 08:30 08-05-2021

Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այցելում է հանրապետության տարբեր մարզերի կուսակցական կառույցներ: Թերթիաղբյուրների փոխանցմամբ, բացի կուսակցականների ու կուսակցությանն անդամագրվել ցանկացողների հետ հանդիպումներից, Վանեցյանը անակնկալ, հանպատրաստից մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի բնակչության հետ:

Ասում են՝ այդ հանդիպումներից հետո նա բավական բարձր տրամադրությամբ է վերադարձել Երևան, որովհետև տեղերում բավական լավ վերաբերմունքի է արժանացել:

Ըստ թերթի աղբյուրների, Վանեցյանին ոգևորել է այն հանգամանքը, որ չնայած իշխանությունների կողմից անընդհատ սանձազերծվող հակաքարոզչությանը, մարդիկ հիմնականում դրական են տրամադրված թե՛ կուսակցության, թե՛ ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելու որոշման նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է