Մամուլ 5 տարի առաջ - 08:06 08-05-2021

Սյունյաց «ողջույններից» հետո Փաշինյանը մտադիր է փոխել իրավապահ կառույցների ղեկավարներին

«Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից և Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից։ Ասում են՝ մտածում է նրանց փոխելու մասին, քանի որ, Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ կառույցներն ամեն ինչ պետք է անեին, որ դատարանները կալանքի սանկցիաներ տային ձերբակալվածներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իրեն սյունյաց «ողջույններ» էին հղել։

Երեկ թերթի լրագրողը դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է իրենից՝ այդ գործերի կապակցությամբ, և քննարկումներ կա՞ն իրեն փոխարինելու հարցով։ «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է՝ քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,- նյարդային պատասխան է տվել Դավթյանը, սակայն անակնկալի չի եկել հարցադրումից։

Այսինքն՝ վարչապետը գոհ է Ձեզնից։ «Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»: Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասել է, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից և որոշ գործերով բողոքարկելու է դրանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է